Մայիսի 21-ին Նինոծմինդայի քաղաքապետարանի պետական գնումների ծառայությունը հայտարարեց մրցույթ` աղբամանների գնման համար:
Գումարը 100՝ 000 լարի է: Նախագիծը նախատեսում է ձեռք բերել 100 աղբարկղ:
Ըստ մրցույթի, աղբարկղերը պետք է ունենան 1100 լիտր տարողություն: Կորոզիայի հանդեպ դիմացկուն և պատրաստված կամարակապ փականով։ Կոնտեյների քաշը պետք է լինի առնվազն 110 կգ, պատի հաստությունը `առնվազն 1,25 մմ:
Հարկ է նշել, որ ինչպես գյուղերում, այնպես էլ քաղաքում աղբի տարաների պակաս կա, այդ իսկ պատճառով բնակիչները ստիպված են լինում բավական երկար ճանապարհ անցնել՝ աղբը դուրս հանելու համար:
Մրցույթը կավարտվի 2020 թվականի հունիսի 1-ին: