Նինոծմինդա քաղաքի Լերմոնտով փողոցում շարքից դուրս է եկել ջրատար խողովակը:
Այս փողոցում «Ջավախավտոգզա» ճանապարհաշինարարական ընկերությունը իրականացնում է վերականգնողական աշխատանքներ, ինչի արդյունքում վնասվել է ջրատար խողովակը: Փողոցում կուտակված ջուրը խանգարում է աշխատանքներին: Ըստ աշխատակիցների, իրենք այս մասին արդեն տեղեկացրել են Նինոծմինդայի քաղաքապետարանի ջրամատակարարման ծառայությանը: