Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ, Պաատա Իմնաձեի հայտարարությամբ, ամենօրյա ռեժիմով քննարկում է, թե ինչպես պետք է անցկացվեն ազգային քննությունները:
«Կրթության նախարարությունում ստեղծվել է հատուկ խորհուրդ: Ես անձամբ, այդ խորհրդի անդամ եմ: Ամեն ինչ կհայտարարվի, ամեն ինչ արվելու է, որ գործընթացները ընթանան հնարավորինս պաշտպանված միջավայրում»,- ասել է Իմնաձեն:
Ինչ վերաբերում է դպրոցներում և մանկապարտեզներում կրթական գործընթացին, ապա, Իմնաձեի խոսքով, այդ ուղղությամբ նույնպես աշխատում են:
«ՈՒսումնական գործընթացը սովորաբար սկսվում է սեպտեմբերի երկրորդ կեսից: Մինչ այդ, իհարկե, արդեն ընթանում են նախապատրաստական աշխատանքներ, թե ինչ պետք է արվի: Այս ամենը հայտնի կդառնա, երբ կգա ուսման սկիզբը: Իհարկե, որոշ նորմեր կսահմանվեն դպրոցների և մանկապարտեզների համար», – ասել է Իմնաձեն:1tv.ge