Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ, հասարակական տրանսպորտի կապակցությամբ համակարգող խորհուրդը դրական որոշում չի կայացրել:
Տիկարաձեի խոսքով, հասարակական տրանսպորտի ուղղությամբ որոշակի նորմերի հաստատման վերաբերյալ տարվում են ակտիվ աշխատանքներ, ինչպես նաև փորձագետները հետևում են վարակի տարածման գործակցին:
Բացի այդ, Տիկարաձեն նշել է, որ տրանսպորտի կապակցությամբ, այսօր խորհուրդը որոշում է կայացրել, որի համաձայն քաղաքացիները կկարողանան իրենց մեքենաներով երթևեկել երեք ուղևորից ավել քանակությամբ, սակայն մինչ այդ հաստատված սահմանափակումը ուժի մեջ կմնա տաքսիների համար:
«Համակարգող խորհրդի նիստում որոշում ենք ընդունել, որ վաղվանից կվերանան որոշ սահմանափակումներ: Դա առաջին հերթին կվերաբերի արտակարգ դրությանը, ինչպես նաև պարետային ժամին: Ինչ վերաբերում է հանրային տրանսպորտին, ապա այդ ուղղությամբ որոշում չի կայացվել, քանի որ կարևոր են վիճակագրությունը և համավարակաբանական իրավիճակը, որոնք մինչ այժմ գոյություն ունեն երկրում: Այսօրվա դրությամբ մեզ մոտ համավարակի տարածման գործակիցը կազմում է 1,36, ինչը մեզ հնարավորություն չի տալիս վերացնենք բոլոր սահմանափակումները: Այնուամենայնիվ, տրանսպորտի ուղղությամբ ընդունել ենք մի կարևոր որոշում, որը կհեշտացնի մեր քաղաքացիների տեղաշարժը:
Սեփական ավտոմեքենաներով քաքացիները կկարողանան տեղաշարժվել ավելի քան երեք ուղևորով, չնայած տաքսիների դեպքում այդ սահմանափակումը դեռևս կմնա ուժի մեջ: Մենք հասարակական տրանսպորտի ուղղությամբ որոշակի նորմերի հաստատման վերաբերյալ իրականացնում ենք ակտիվ աշխատանքներ, ինչպես նաև փորձագետները հետևում են վարակի տարածման գործակցին»,-ասել է Տիկարաձեն:1tv.ge