Մայիսի 21-ին Ջավախքի «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաների խմբակավարների և «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) գործադիր վարչության մասնակցությամբ տեղի ունեցավ առցանց հանդիպում, որի ընթացքում ամփոփվեցին Ջավախքում իրականացվող «ԱրՄաթը» բուժհաստատությունների կողքին է» նախաձեռնության արդյունքները:
Համաճարակի կանխարգելման նպատակով 3D տպիչներով պաշտպանիչ դիմավահաններ և բժշկական դիմակների ամրակներ արտադրելով` ՋԱՀ-ի և ԱՏՁՄ-ի կողմից հիմնադրված «ԱրՄաթ» լաբորատորիաները Հեշտիայում, Ախալքալաքում, Դամալայում և Ախալցխայում իրենց աջակցությունը ցուցաբերեցին համայքնային բուժհաստատություններին:
Խմբակավարների խոսքով` դիմավահանների ու ամրակների պատրաստման գործընթացը այդքան էլ հեշտ չէ, այն պահանջում է ուշադրություն և համբերատարություն: Աշխատանքի ընթացքում պահպանվել են սանիտարահիգիենիկ բոլոր կանոնները:
Ընդհանուր առմամբ շուրջ 150 պաշտպանիչ դիմավահան և 200 ամրակ հանձնվեցին Ախալքալաքի և Նինոծմինդայի, Ասպինձայի հանրային հիվանդանոցներին և Ախալցխայի «Իմեդի» բժշկական կենտրոնին:
Հեշտիայի ԱրՄաթ ինժեներական լաբորատորիայի խմբակավար Նապոլեոն Մարիկյանի խոսքով՝ թվով 20 պաշտպանիչ դիմավահան հանձնվել է Նինոծմինդայի հիվանդանոցին:
Տեղեկությունը մեզ տրամադրել է Նապոլեոն Մարիկյանը.