Աղտոտված անտառը՝ Նինոծմինդա-Ախալքալաք ճանապարհին

Աղտոտված անտառը՝ Նինոծմինդա-Ախալքալաք ճանապարհին

Ախալքալաքի ճանապարհի վրա գտնվող անտառը խիստ աղտոտված է:

Անտառի տարածքը գրեթե ամբողջովին պատված է աղբով: Պատճառը՝ բնակիչների անփույթ վերաբերմունքն է, ովքեր պիկնիկներ են կազմակերպում անտառում և իրենց հետևից աղբը չեն հավաքում: Մյուս կողմից, անտառի մոտակայքում է գտնվում կենտրոնական աղբանոցը, որտեղից քամին աղբը քշում բերում է անտառ:

Անտառում նաև նկատելի են կոտրված և ընկած ծառերը, որոնք երկար ժամանակ չեն մաքրվել:

Մարդիկ՝ եկեք հոգ տանենք մեր բնության մասին: Ձեր կազմակերպած խնջույքներից և հանգստից հետո մաքրեք և հավաքեք աղբը։

Անտառի աղբը՝ ֆոտոռեպորտաժում: