Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար, Լևան Դավիթաշվիլիի հայտարարությամբ, մայիսի 20-ից ողջ Վրաստանի տարածքով հաջող ընթացքի մեջ է հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում մշակված ագրոդիզելի ծրագիրը: Ֆերմերները զգալի արտոնություններ ունեն դիզվառելիք գնելիս: Ինչպես նշել է նախարարը, կարևոր է բնակչությանը տրամադրել լրացուցիչ բացատրություններ ագրոդիզելի գների վերաբերյալ, որպեսզի որոշակի շահարկումներ չլինեն:
«Այսօրվա դրությամբ ագրոդիզելի ծրագրից օգտվել է ավելի քան 5000 ֆերմեր: Մեր նախարարության տարածաշրջանային տեղեկատվական-խորհրդատվական ծառայություններն արդեն բաժանել են ավելի քան 2 700 000 լիտր վառելիքի կտրոններ: Ներկայումս վառելիքի շուկայական գինը 1,90-2,06 լարի է: Ագրոդիզելի ծրագրի միջոցով ֆերմերները «SOCAR» ընկերության մեծածախ բազայում և բենզալցակայաններում, շուկայական գնի համեմատությամբ տանում են մինչև 1 լարի զեղչ: Ագրոդիզել ծրագրի շրջանակներում 1 լիտրի գինը 1,16 լարի է, իսկ մեծածախ բազայից 1500 լիտրից ավել գնելիս գնը 1.07 լարի է», – ասել է Լևան Դավիթաշվիլին:
Նախարարի խոսքով ՝ ագրոդիզելի ծրագիրը կարևորագույն ծրագրերից մեկն է, որը կիրականացվի առաջիկա տարիներին: 1tv.ge