
Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ:
Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի փոխանցմամբ, ցնցումներն արձանագրվել են Թբիլիսիի ժամանակով 06:06-ին:
Էպիկենտրոնը եղել է Դեդոփլիսծղարոյից հարավ-արևելք՝ 39 կիլոմետր հեռավորության և 36 կիլոմետր խորության վրա:
Ցնցումների ուժգնությունը կազմել է 3.6 մագնիտուդ: