
Մինչև մայիսի 26 -ը Վրաստանում կշարունակվեն անձրևները, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Տեղեկատվությունը տարածում է շրջակա միջավայրի Ազգային գործակալությունը: Հորդառատ տեղումները կարող են առաջացնել գետերի եւ առվակների ջրի մակարդակի բարձրացում:
Նինոծմինդայի շրջանում երկրորդ օրն է ինչ շարունակվում է անձրեւային եղանակը: Նինոծմինդա քաղաքի կենտրոնական փողոցներում ուժեղ անձրեւների հետեւանքով գոյացել են անձրեւաջրեր: Տեղումները շրջանում ներկա պահին շարունակվում են: