Ո՞ր սահմանափակումները կպահպանվեն մինչև հուլիսի 15-ը

Ո՞ր սահմանափակումները կպահպանվեն մինչև հուլիսի 15-ը

2020 թ.-ի հուլիսի 15-ը Վրաստանում կորոնավիրուսի տարածման սպառնալիքների պատճառով կիրառված սահմանափակումների առավելագույն ժամկետն է: Այս մասին հաղորդվել է կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունում:

Մարտի 21-ից մինչև մայիսի 23-ը Վրաստանում գործում էր արտակարգ դրություն: Իշխանությունները որոշեցին չերկարաձգել արտակարգ դրությունը, սակայն, նրանք պահպանեցին իրենց կողմից կիրառված սահմանափակումների մեծ մասը: «Մեկուսացման և կարանտինային միջոցառումների մասին» բանաձևը, որում նշված են բոլոր միջոցառումները, հաստատվել է շաբաթ օրը՝ Վրաստանի կառավարության կողմից:

Տրանսպորտ

– արգելված է միջազգային ցամաքային, ծովային և օդային երթևեկությունը,

– արգելվում է ուղիղ միջազգային պարբերական չվերթները, բացառությամբ չարտերային ավիաթռիչքների՝ արտասահմանից Վրաստանի քաղաքացիների արտահանման համար,

– արգելվում է երկաթուղային ուղևորափոխադրումները,

– արգելվում է ուղևորափոխադրումները ավտոբուսներով և երթուղային տաքսիներով՝ միջքաղաքային կամ ներշրջանային,

– արգելվում է հասարակական տրանսպորտով, մետրոպոլիտենով, ճոպանով տեղաշարժը,

– արգելվում է տաքսիում հետևի նստատեղում ավելի քան երկու ուղևորի գտնվելը, դրա հետ մեկտեղ վարորդը պետք է կրի բժշկական դիմակ:

Հասարակական կյանք

– փակ տարածքներում պաշտպանիչ դիմակներ կրելը պարտադիր է,

– արգելվում է ավելի քան 10 մարդու հավաքները, որոնք կապված են սոցիալական միջոցառումների հետ, ինչպիսիք են հարսանիքները, ծննդյան տոները, տոնակատարությունները և այլն:

– դասընթացների, գիտաժողովների և սեմինարների անցկացումը թույլատրվում է միայն հեռակա կարգով,

– դպրոցներում և համալսարաններում ուսումնական գործընթացը կիրականացվի հեռավար,

– հաշվի առնելով առողջապահության հանձնարարականները, համալսարանները կարող են անցկացնել քննություններ, լաբորատոր և գործնական աշխատանքներ,

– մշակութային միջոցառումների անցկացումը հնարավոր է միայն հեռակա կարգով,

– արգելվում է զանգվածային մարզական միջոցառումներ, հավաքներ և մրցումներ անցկացնելը:

Տնտեսական գործունեություն

– Սրճարաններին, բարերին և ռեստորաններին միայն թույլատրվում է աշխատել առաքման կարգով: Տեղում այցելուներին սպասարկելն արգելված է,

– կոշկի և հագուստի խանութների աշխատանքն արգելված է,

– արգելվում է առևտրի կենտրոնների և շուկաների աշխատանքը, բացառությամբ գյուղատնտեսական շուկաների,

– արգելվում է մարզական, մշակութային և զվարճանքի միջոցառումների կազմակերպումը և անցկացումը,

– արգելվում է արժույթի փոխանակման կետերի աշխատանքը,

– արգելվում է սպորտային և առողջարանային ակտիվությունները և պրոցեդուրաները:

Կառավարության վարչակազմում ընդգծում են, որ առկա սահմանափակումները հնարավոր է, որ վերացվեն մինչև հուլիսի 15-ը:

«Բանաձևը նախատեսում է սահմանափակումների գործելու առավելագույն ժամկետը` հուլիսի 15-ը: Սակայն, սա չի բացառում հավանականությունը, որ կիրառված սահմանափակումների մի մասը, ներառյալ հասարակական տրանսպորտի սահմանափակումը, ավելի վաղ կհանվի»,- ասված է կառավարության վարչակազմի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Ինչպես նշվում է, միջգերատեսչական համակարգող խորհուրդը համաճարակաբանական իրավիճակի վերլուծության հիման վրա, որոշում կկայացնի մնացած սահմանափակումների աստիճանական վերացման վերաբերյալ, որից հետո որոշումը համապատասխան փոփոխության կենթարկվի: