Լուսանկարը NOR – ի արխիվից
Նինոծմինդայի քաղաքապետարանի պետական գնումների ծառայությունը հայտարարեց մրցույթ ՝ Մեծ Գոնդուրա, Ղուլալիս, Մեծ Խանչալի, Ժդանովական գյուղերի դպրոցներում սանհանգույց կառուցելու համար:
Սանհանգույցի կառուցման համար նախատեսված գումարը հետևյալն է.
Մեծ Գոնդուրա – 58 100 լարի
Ղուլալիս – 49 600 լարի
Մեծ Խանչալի – 81.300 լարի
Ժդանովական – 83 000 լարի
Հունիսի 1-ին կկայանա Մեծ Գոնդուրա եւ Ղուլալիս գյուղերի դպրոցների սանհանգույցների կառուցման մրցույթը: Նախագծի ընդհանուր գումարը կազմում է 107,700 լարի:
Հունիսի 2-ին կանցկացվի Ժդանովական եւ Մեծ Խանչալի գյուղերի դպրոցների սանհանգույցների կառուցման մրցույթը: Նախագծի սկզբնական գումարը 164.300 լարի է:
Հիշեցնենք նաև, որ այս տարի մրցույթ է անցկացվել Ջիգրաշեն գյուղի դպրոցում սանհանգույցի կառուցման համար: «Արալի» ընկերությունը շինարարական աշխատանքները կկատարի 61` 800 լարիի չափով: