Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվությամբ վաղվանից երկրում եղանակը կկայունանա, իսկ այսօր կպահպանվի համեմատաբար ցուրտ և տեղումներով եղանակը:
«Օդի ջերմաստիճանը մայիսի 26 -ին Վրաստանի ցածրադիր գոտիներում սպասվում է 23, 28 աստիճան, իսկ մայիսի 27-28-ին՝ +28, +33 աստիճան: Մայիսի 27 -ին և 28 -ին տաքության հետ որոշ շրջաններում սպասվում է կարճատև անձրև»,-ասվում է հայտարարությունում: aliq.ge