
Թբիլիսիի արվաձանում գտնվող առևտրի հայտնի «Լիլո» մոլը կբացվի հունիսի 1-ին: Այս մասին «Ինֆո Ռուսթավի» գործակալությանը հայտնել է սպասարկման բաժնի պետ Գիորգի Չոմախիձեն: Գրում է «Ռադիո Մառնեուլին»:
Այսօր մի շարք աշխատակիցներ հավաքվել էին առևտրի կենտրոնի մոտ՝ հանդիպելու վարչակազմի հետ՝ առաջարկություններ ստանալու այն մասին, թե ինչպես պետք է գործել խանութները բացելուց հետո:
Չոմախիձեի խոսքով՝ շուկայի տարածքի խանութները փուլ առ փուլ կբացվեն հունիսի 1-ից, բայց առայժմ հայտնի չէ, թե մասնավորապես որ բաժինները կսկսեն գործել:
Նշենք, որ «Լիլոյի» բացումը նախատեսվում էր մայիսի 25-ին:
Ըստ «Ինֆո Ռուսթավիի», կենտրոնի ղեկավարությունը դադարեցրել է հաճախորդների ընդունել մարտի 20-ից՝ կառավարության կողմից տրված առաջարկությունների համաձայն:
Հիշեցնենք, որ կառավարությունը մշակել է սահմանափակումներ վերացնելու վեց փուլից բաղկացած ծրագիր, ըստ որի առևտրային կենտրոնների բացումը նախատեսված է չորրորդ փուլում: aliq.ge