
Մայիսի 25 -ին, մոտավորապես ժամը 14:00 -ին հոսանքազրկվել են Հեշտիա, Թորիա, Ուչմանա, Ղաուրմա եւ Օրոջալար գյուղերը:
Ուժեղ քամին վնաս է հասցրել Օրոջալար գյուղի մոտակայքում գտնվող էլեկտրասյանը, որի հետեւանքով անջատվել է Էլեկտրականությունը:
Energo-Pro Georgia կազմակերպության աշխատակցի խոսքով՝ ներկա պահին վթարի վայրում ընթանում են աշխատանքներ: Մոտավորապես ժամը 18:30 – 19:30 – ի սահմաններում աշխատանքները ավարտելուց հետո հոսանքը կվերականգնվի:
Հոսանքազրկված է նաեւ Դիլիֆ գյուղը, սակայն պատճառի մասին հստակ տեղեկություն չկա: