Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Հայաստանի հետ կնքած համաձայնագրի վավերացման մասին օրենքը, որը թույլ է տալիս երկու երկրների քաղաքացիներին 30 օրվա ընթացքում բնակվել գործընկեր պետության տարածքում առանց հաշվառման։ Այս մասին համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է մարտի 9-ին իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նման մոտեցում է մշակվում նաեւ Բելառուսի եւ Ղազախստանի քաղաքացիների հանդեպ։
Հայաստանի հետ համաձայնագիրը ստորագրվել էր 2014թ. հուլիսի 11-ին Սոչիում։ 2015թ. հունվարին Հայաստանը միացել էր Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի ձեւավորած Եվրասիական տնտեսական միությանը։
Լուրեր Հայաստանից – NEWS.am