Չեխիան հետաձգել է Վրաստան-ԵՄ համաձայնագրի վավերացումը իր ներդրումների պատճառով

Չեխիան հետաձգել է Վրաստան-ԵՄ համաձայնագրի վավերացումը իր ներդրումների պատճառով

Չեխիայի ԱԳՆ-ն կասեցրել է Վրաստանի եւ Եվրամիության ասոցացման մասին համաձայնագրի վավերացման գործընթացը՝ Վրաստանում չեխական ընկերության ներդրումները պաշտպանելու համար։

Չեխական CeskeNoviny պարբերականը հայտնում է, որ Չեխիայի ԱԳՆ-ն օգտագործել է Վրաստանի եւ ԵՄ միջեւ ասոցացման համաձայնագիրը Թբիլիսիում Energo-Pro ընկերության ներդրումները պաշտպանելու համար։

Չեխիան խորհրդարանի օրակարգից հանել է վավերացման հարցը, որպեսզի ճնշում գործադրի վրացական գերատեսչության վրա, քանի որ վերջինս 62.5 մլն դոլարի չափով լրացուցիչ հարկեր էր դրել չեխական ընկերության վրա։

Չեխ արտգործնախարար Լուբոմիր Զաորալեկը հայտնել է, որ խոսքը պետական միջոցների սպառնալիքի մասին է, որոնք հատկացվել են Չեխիայի արտահանող բանկի եւ EGAP վարկային կազմակերպության միջոցով։ Չեխիայում Վրաստանի դեսպան Զալա Գոգսաձեն իր հերթին կարծում է, որ ասոցացման համաձայնագիրը Energo-Pro ընկերության գործունեության հետ միավորելու գործընթացը սխալ քայլ կլիներ։

Չեխիայի խորհրդարանում Վրաստանի եւ ԵՄ ասոցացման մասին համաձայնագրի քննարկումները նշանակվել են ապրիլի 1-ին։
Լուրեր Հայաստանից – NEWS.am



Opinion, pooling and voting