15 տարի առաջ մայիսի 26-ին, Նինոծմինդա քաղաքում բացվեց շտապօգնության ծառայություն , Նինոծմինդայի շտապօգնության անձնակազմը նշում է բացման օրը:
Ըստ Նինոծմինդայի շրջանի շտապօգնության մենեջեր Քրիստինե Արզումանյանի, մայիսի 26-ին նշում են երկու տոն ՝ շտապօգնության բացման օրը և Վրաստանի անկախության օրը:
Նինոծմինդայի շտապօգնության թիմն ունի 24 աշխատակից ՝ 7 բժիշկ, 8 բուժքույր, 6 վարորդ, մենեջեր և սանիտար:
Ամեն օր, շուրջօրյա, շտապ օգնության բժիշկների պրոֆեսիոնալ թիմը ցուցաբերում են առաջին բուժօգնություն: Կայանի աշխատակիցների առօրյա կյանքը քրտնաջան աշխատանք է: Եվ նույնիսկ մայիսի 26-ին իրենց տոնը ՝ շտապօգնության բացման օրը, նրանք համեստորեն են նշում: Դրա համար ժամանակ չկա, քանի որ ինչ-որ մեկը միշտ օգնության կարիք ունի:
Ըստ շտապօգնության մենեջեր Քրիստինե Արզումանյանի, աշխատանքը շատ հետաքրքիր է և դժվար: Շտապօգնությունը ունի առաջին անհրաժեշտության օգնություն ցուցաբերելու բոլոր անհրաժեշտությունները: Յուրաքանչյուր վեց ամիսը մեկ աշխատակիցները անցնում են համապատասխան վերապատրաստում: 2005 թ.-ի մայիսի 26-ին, շտապօգնության բացման օրը, առաջին կանչը գրանցվեց Մամզարա գյուղ:
Զրույցի ընթացքում բժիշկները հիշեցին հետաքրքիր և զվարճալի պահեր, որոնք տեղի են ունեցել հերթապահության ժամանակ: Բժիշկներից մեկը պատմեց Օրոջալար գյուղում տեղի ունեցած միջադեպի մասին. Մի անգամ կանչ գրանցվեց Օրոջալար գյուղ, իմանալու հմար թե որտեղ է գտնվում հիվանդի տունը, շտապօգնությունը ազդանշան տվեց որպեսզի մարդիկ դուրս գան և ցույց տան հիվանդի տունը: Այդ պահին մի տատիկ դուրս եկավ տնից և հարցրեց թե ինչ ենք վաճառում: Կատակելով պատասխանեցինք, ծիրան ու ծիծաղեցինք, իսկ տատը զարմացավ, թե ինչու ենք ծիծաղում:
Որպեսզի պարզենք, թե ինչպես են Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչները գնահատում շտապօգնության աշխատանքը, մենք հարցում անցկացրեցինք բնակչության շրջանում: Բնակիչները նշում են, որ շտապօգնության ծառայությունը շատ լավ է աշխատում, ժամանակին ժամանում է գրանցված կանչով: Բայց լավ կլինի, եթե բնակիչները անմիջական կապ ունենան տեղական շտապօգնության հետ, մինչև զանգահարում են 112 բացատրում օպերատորին, թե ինչ են ուզում, լրացնում են հարցաթերթիկը, ժամանակը սպառվում է: Ցանկալի է, լինի այնպես ինչպես նախկինում էր:
Այս պահին շտապօգնությունը ունի երկու մեքենա: Շտապօգնության մեքենաներն ունեն համապատասխան տեխնիկակ, առաջին օգնություն ցուցաբերելու բոլոր անհրաժեշտ պայմանները: Երկու ամիս անց կավարտվի շտապօգնության նոր շենքի շինարարությունը: Շինարարությունն ավարտվելուց հետո շտապօգնությունը կտեղափոխվի նոր շենք: Այս պահին շտապօգնությունը գտնվում է վարձակալած մասնավոր շենքում:
Ավելի մանրամասն Նինոծմինդայի մունիցիպալիտետի շտապօգնության մենեջեր Քրիստինե Արզումանյանի հետ զրույցում: