Նոր կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին Վրաստանի կառավարության կողմից հայտարարվեց հանրությանն աջակցող բազմաթիվ ծրագրերի մասին, որոնք ներառում են սոցիալական օգնություն: Բնակիչների որոշակի շերտի համար պարզ չէ, թե ում դիմեն վերոնշյալ հարցերով որպեսզի ստանան իրենց հուզող հարցերի պատասխանները:
Այս խնդրով բնակիչները հաճախակի դիմում են «NOR» ռադիոյի խմբագրություն իրենց հարցերին պատասխան ստանալու ակնկալիքով: Ի լուր բոլորի «NOR»ռադիոիյի խմբագրությունը տեղեկացնում է հանրությանը, որ սոցիալական օգնությունը և օգնության գրանցումը չի մտնում «NOR» ռադիոյի պարտականությունների մեջ, մենք տեղեկացնում և փոխանցում ենք հանրությանն այն ինչ հայտարարում են պատկան մարմինները:
Այսօր «NOR» ռադիո էին այցելել մարդիք, ովքեր ցանկանում էին գրանցվել սոցիալական օգնություն ստանալու համար և նշեցին որ իրենց ռադիո են ուղարկել սոցիալական ծառայության աշխատակիցները: Եթե դուք վերոնշյալ հարցով դիմում եք սոցիալական ծառայություն և այնտեղից ձեզ ուղարկում են «NOR» ռադիո, ապա հավելենք, որ դա չի համաատասխանում իրականությանը և ռադիոն չի զբաղվում սոցիալական օգնությունների գրանցմամբ:
Մեր հրապարակած ցանկացած նյութում, որը պատրաստված չէ մեր լրագրողների կողմից նշվում է սկզբնաղբյուրը:
Օգնություն ստանալ ցանկացողները կարող են գրանցվել https://www.moh.gov.ge/ka/feedback/ կայքում: