Փախստականներին բնակարաններով ապահովելու համար կհատկացվի 150 միլիոն լարի

Փախստականներին բնակարաններով ապահովելու համար կհատկացվի 150 միլիոն լարի

Հատկացվելու է լրացուցիչ 150 միլիոն լարի, որպեսզի առաջիկայում փախստականներին արագ ապահովենք բնակարաններով,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ խորհրդարանում:

Ինչպես նշել է Գիորգի Գախարիան, դա կլինի աջակցություն շինարարական սեկտորին, որպեսզի նրանք դիմադրեն ճգնաժամին:

«Հատկացվելու է լրացուցիչ 150 միլիոն լարի, որպեսզի առաջիկայում փախստականներին արագ ապահովենք բնակարաններով: Դա կլինի աջակցություն շինարարական սեկտորին, որպեսզի նրանք դիմադրեն ճգնաժամին, որպեսզի նրանց վիճակը լինի կայուն, չկրկնվի այն, ինչ տեղի ունեցավ 2008 թվականի ճգնաժամից հետո, երբ բազմաթիվ ընտանիքներ դժբախտացան, քանի որ վերջին եկամուտը վճարել էին շինարարությանը և այսօր էլ նրանք փողոցում են»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: 1tv.ge