Հեռուստադպրոցի հեռավար դասընթացից օգտվող աշակերտները հետադարձ կապի միջոցով նկարել են տեսանյութ որտեղ պատմում են իրենց դասը առցանց:
Հեշտիայի Վիկտոր Հովսեփյանի թիվ 1 հանրային դպրոցի տնօրեն՝ Նանե Հովսեփյանը մեզ հետ հեռախոսազրույցում պատմեց. «Հեռուստադպրոցի միջոցով աշակերտները անցնում են մայրենի լեզու, գրականություն, վրաց լեզու, մաթեմատիկա, քաղաքացիական պաշտպանութուն (կրթություն), ես և հասարակությունը, մեծ մաս կազմող առարկաները, որոնք ուսումնական պլանով նախատեսված են եւ համապատասխանում են դպրոցում ուսուցանվող ծրագրերին: Վերոնշյալ առարկաների հեռուստադպրոցային դասերի ժամանակ ուսուցիչները օժանդակ եւ լրացուցիչ հանձնարարություն են տալիս եւ հետադարձ կապի միջոցով ստուգում են թե ինչ են սովորել աշակերտները տվյալ առարկայից»:
Հեշտիայի թիվ 1 հանրային դպրոցի 7 -րդ դասարանի աշակերտուհի Մարիա Անտանոսյանը տեսանյութում պատմում է մաթեմատիկայի դասը, կատարելով ուսուցչուհու՝ Աննա Թաթարյանի հանձնարարությունը:
https://www.facebook.com/100009309540313/videos/2691109054542720/
Վրաց լեզու առարկայի առցանց դասը պատմում է Հեշտիայի թիվ 1 հանրային դպրոցի 3 -րդ դասարանի աշակերտ Անդրանիկ Գրքիկյանը:
https://www.facebook.com/100009309540313/videos/2689616598025299/
Տեսանյութը եւ լուսանկարները Facebook -ի էջում տեղադրել է Հեշտիայի թիվ 1հանրային դպրոցի տնօրեն՝ Նանե Հովսեփյանը: