Մայիսի 10-ին սկսվել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրլովկա գյուղի նոր դպրոցի կառուցումը:
Դպրոցը կկառուցվի ժամանակակից ոճով, բոլոր հարմարություններով և նախատեսված է 90 աշակերտի համար: Դպրոցի բակում կլինի մարզադաշտ: Դպրոցը կունենա կենտրոնացված ջեռուցում, սանհանգույց:
Ըստ «Մեդ Մշեն» ընկերության տնօրեն Զուրաբ Մենաբդիշվիլիի ՝ այս դպրոցը կկառուցվի եվրոպական ստանդարտներին համապատասխան, այն կլինի տիպիկ դպրոց: Սա բոլորովին այլ դպրոց է ՝ առանձին կորպուսներ, դասասենյակներ, միջանցքներ: Շինության ընդհանուր մակերեսը 1000 քմ է:
Դպրոցի շինությունը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև 2020 թվականի վերջը:
Դպրոցի կառուցման համար Վրաստանի մունիցիպալ զարգացման հիմնադրամը հատկացրել է 1′ 182′ 000 լարի:
Ըստ Օրլովկա գյուղի դպրոցի տնօրեն Առաքել Սեյրանյանի, անցյալ տարի քանդվել էր հին դպրոցի շենքը` նորը կառուցելու համար: Հին դպրոցի շենքը կառուցվել է 1939 թվականին:
«2005-ին դպրոցը վթարային էր, մենք տեղափոխվեցինք գյուղի մշակույթի կենտրոնի շենք, քանի որ հին դպրոցում հնարավոր չէր դասեր անցկացնել: 2012 թվականից գյուղի դպրոցը վերածվել է հանրակրթական դպրոցի, որը հանդիսանում է հայ-վրացական: Նոր դպրոցը կկառուցվի բոլոր չափանիշներին և պայմաններին համապատասխան », – ավելացրեց Առաքել Սեյրանյանը:
Նշենք, որ 70 աշակերտ է սովորում Օրլովկա գյուղի դպրոցում:
Դպրոցի շինաշխատանքների մասին մանրամասները պարզեցինք Զուրաբ Մենաբդիշվիլիից: