Բժիշկ Երվանդ Սավոյանի և շտապ օգնության խմբի ճիշտ ժամանակին ցուցաբերած օգնությունը փրկել է մարդու կյանք:
Մայիսի 23-ին, առավոտյան ժամը 09: 00-ի սահմաններում բժիշկ Երվանդ Սավոյանը պետք է արդեն փոխանցեր շտապօգնության հերթապահությունը: Հենց այս ժամանակ ճանապարհաշինարարական ընկերության աշխատողը մոտեցել է նրան և տեղեկացրել, որ աշխատակիցը իրեն վատ է զգում: Նրանք մաքրման աշխատանքներ են իրականացրել շտապօգնության շենքի մոտ: Եվ բոլոր նրանք, ովքեր այդ ժամանակ շտապօգնության մեքենայում էին, անմիջապես վազել են հիվանդի մոտ: Նրանք տեսել են, որ հիվանդը մեքենա է վարում: Ստուգումից հետո պարզվել է, որ նա գործնականում մահացած է: Եվ ինչպես ասում է Երվանդ Սավոյանը, կյանքի նշաններ չեն եղել: Սա նշանակում է կլինիկական մահ: Սրտի հանկարծակի կանգ, ինչպես բացատրել է բժիշկը, դա տեղի է ունենում հանկարծակի և հազվադեպ, երբ սրտանոթային առիթմիա է առաջանում: Այս հիվանդը, ինչպես հետո պարզվեց, հիվանդ սիրտ ուներ:
«Շտապօգնության ողջ անձնակազմը հավաքվեց այդտեղ՝ բուժքույրեր, բժիշկներ և վարորդներ: Վերակենդանացման աշխատանքներ իրականացվել են հենց տեղում՝ մեքենայի մեջ, հիվանդին այդ ժամանակ չի կարելի տեղափոխել եւ նման դեպքերում ցանկացած վայրկյան շատ կարևոր է:
Այս մարդը հաջողակ էր, որ ամեն ինչ կազմակերպվեց ժամանակին: Եթե 5 րոպե ուշանայինք, հնարավոր չէր լինի փրկել նրա կյանքը: 15 րոպե տևեց հիվանդին վերակենդանացնելու համար:
«Նախ ես սրտի մերսում և արհեստական շնչառություն արեցի մինչեւ բերվեց կարճատեւ էլեկտրական իմպուլսներով սրտի ռիթմը վերականգնող սարքը (դեֆիբրիլյատոր): Եվ պարզվեց, որ կա շողացում (ֆիբրիլյացիա): Հիվանդին էլեկտրաշոկի ենթարկելուց հետո սրտի աշխատանքը վերականգնվեց և հիվանդը սկսեց շնչել », – ասում է Սավոյանը:
Այդ ամենից անմիջապես հետո հիվանդը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց՝ վերակենդանացման բաժանմունք, որտեղից էլ տեղափոխել են Թբիլիսի: Ներկայումս հիվանդը գիտակցության է եկել և գտնվում է կայուն վիճակում: Բժշկի և ողջ թիմի արագ և ճիշտ ձեռնարկված գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել փրկել մարդու կյանքը:
«Վերակենդանացման աշխատանքները պահանջում են բոլոր անձնակազմի, ինչպես բժիշկների, բուժքույրերի, այնպես էլ վարորդների մասնակցությունը` լավ արդյունքի հասնելու համար: Երբ մասնագետը մարդուն փրկում է, դա մեծ և դրական հույզ է տալիս: Բոլորը, ովքեր կանչում են բժշկին, հույս ունեն օգնության »:
Երվանդ Սավոյանի պրակտիկայում եղել է ևս մեկ դեպք, երբ հիվանդի սիրտը կանգ է առել, իսկ սրտի վերականգնումից հետո հիվանդը ապաքինվել է:
«Ախալքալաք քաղաքի հիվանդանոցում էր, երբ Ռուսաստանից եկած երիտասարդ տղան թունավորվել էր գազով: Երբ տեղ հասանք, սիրտը կանգ առավ: Անմիջապես կատարեցինք վերականգնողական աշխատանքներ և դեֆիբրիլյացիա: Թբիլիսի տեղափոխվելուց հետո հիվանդը ապաքինվել է »:
Բժիշկ Երվանդ Սավոյանը 2006 թվականից աշխատում է Նինոծմինդայում, ավելի քան 10 տարի վերակենդանացման եւ 5 տարի՝ շտապօգնության բաժանմունքներում: Բժիշկը նշեց, որ նա երկու անգամ անցել է դասընթացներ, որոնք օգնում են հիվանդին առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար:
Մանրամասները՝ բժիշկ Երվանդ Սավոյանի հետ հարցազրույցում.