Ռուսաստանը պատրաստ է քննարկել Աբխազիայի եւ Վրաստանի միջեւ երկաթուղու գործարկման հարցը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավորվին:
«Ինչ վերաբերում է երկաթգծին, ապա ռուսական կողմը, հաշվի առնելով, որ «Ռուսական երաթուղի» ընկերությունը միջպետական պայմանավորվածությունների համաձայն մասնակցում է երկաթուղու աբխազական հատվածի շահագործմանը, մենք սկզբունքորեն, պատրաստ ենք նման խորհրդակցություններին»,-նշել է Լավրովը:
Նա նաեւ հավելել է, որ նախ համաձայնության պետք է գան Աբխազիան ու Վրաստանը:
Լուրեր Հայաստանից – NEWS.am