
“Energo-pro Georgia” ընկերության էջում տեղադրված տեղեկության համաձայն, մայիսի 29 -ին Նինոծմինդայի շրջանի մի քանի գյուղերում ժամը 12:00 -ից մինչև 16:00 -ն ընկած ժամանակահատվածում սպասվում են հոսանքի անջատումներ:
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Գորելովկա, Ժդանովական, Օրլովկա, Սպասովկա, Եփրեմովկա եւ Սամեբա գյուղերում:
Անջատումները պայմանավորված են թեքված Էլեկտրասյուները վերականգնելու և վնասվածները փոխարինելու աշխատանքով: