ՌԴ ԱԳՆ. Վրաստանի հետ մաքսային պայմանագիրը չի ազդում Աբխազիայի եւ Հվ. Օսիայի վրա

ՌԴ ԱԳՆ. Վրաստանի հետ մաքսային պայմանագիրը չի ազդում Աբխազիայի եւ Հվ. Օսիայի վրա

Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ մաքսային վարչարարության եւ ապրանքների առեւտրի դիտարկման մասին համաձայնագիրը, որը կնքվել է 2011-ի նոյեմբերի 9-ին, չի ոտնահարում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի կարգավիճակը որպես նորանկախ պետություններ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Աբխազիան դրա հետ ոչ մի կապ չունի, որովհետեւ համաձայնագիրը չի ոտնահարում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի կարգավիճակը որպես նորանկախ պետություններ եւ նրանց համար ոչ մի պարտավորություն չի առաջացնում: Համաձայնագրի գործողությունը, ինչպես նաեւ շվեյցարական մասնավոր ընկերության աշխատանքը, չի տարածվում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքների վրա»,-ասել է Լավրովը:

Իր հերթին Աբխազիայի ԱԳ նախարար Վյաչեսլավ Չիրիգբան հայտարարել է, որ այդ համաձայնագիրը ոչ մի բացասական ազդեցություն չի կարող ունենալ Ռուսաստանի եւ Աբխազիայի միջեւ ապրանքաշրջանառության վրա:
Լուրեր Հայաստանից – NEWS.am



Opinion, pooling and voting