Հասարակական տրանսպորտում արգելվում է օդորակիչ միացնելը

Հասարակական տրանսպորտում արգելվում է օդորակիչ միացնելը

Թբիլիսիում այսօրվանից գործարկվել է բոլոր տիպի հասարակական տրանսպորտը: Ուղևորվելիս պարտադիր է ենթարկվել կոնկրետ կանոններին, այդ թվում, կրել բժշկական: Արգելվում է միկրոավտոբուսով փոխադրել կանգնած վիճակում ուղևորի:

Բացի այդ, միկրոավտոբուսներում և ավտոբուսներում արգելվում է միացնել օդորակման համակարգը: Փոխադրամիջոցը պարտադիր պետք է երթևեկի բաց պատուհաններով: Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարությամբ, օդորակման համակարգը վարակի տարածման վտանգներից մեկն է:

Ինչպես ասում է Կալաձեն, ավտոբուսներում չի արգելվում փոխադրել կանգած ուղևորների, իսկ բժշկական դիմակ կրելը պարտադիր է:

Բացի այդ, Թբիլիսիի քաղաքապետարանի հայտարարությամբ, պարեկային ոստիկանությունն առանց բժշկական դիմակի քաղաքացիներին թույլ չի տալ մտլ մետրո:

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի խոսքով, բժշկական դիմակը դեռ երկար ժամանակ կլինի մեր ուղեկիցը և հասարակական տրանսպորտում դիմակ կրելը պարտադիր է:

Կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում, մետրոյի և ավտոբուսների երթևեկությունն արգելվել էր մարտի 30-ին, իսկ միկրոավտոբուսների սպասարկումը՝ մարտի 18-ից:



Opinion, pooling and voting