Կառավարությունը ծրագրում է խստացնել օնլայն կազինոների պայմանները

Կառավարությունը ծրագրում է խստացնել օնլայն կազինոների պայմանները

Վարչապետ Գիորգի Գախարիայի խոսքերով, առաջիկայում ծրագրվում է խստացնել օրենդրությունը՝ օնլայն կազինոների կառավարման վերաբերյալ: Ինչպես հայտարարել է նա պատասխանելով պատգամավոր Լևան Գոգիչալիշվիլիին, առաջիկա ժամանակահատվածում կառավարությունը խորհրդարան կդիմի օրենսդրական նախաձենռությամբ, օրը ենթադրում է խստացնել օնլայն կազինոների կառավարումը:

«Եթե ձեզ հետաքրքրում է մեր դիքորոշումը կազինոների վերաբերյալ, կարծում եմ, որ օնլայն խաղատների մասով, պետության կողմից կառավարումը պետք է լինի ավելի խիստ: Ինչու մենք չկանգնեցրինք օնլայն խաղատների աշխատանքը, սա բոլորովին այլ խնդիր է: Սակայն պետության կողմից այդ խաղատների կառավարման վերաբերյալ օրենսդրությունը պետք է լրջորեն խստացվի, և խստացման նախաձեռնությամբ մենք մոտ ապագայում կդիմենք խորհրդարան», – հայտարարել է Գախարիան: