Մայիսի 29-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սակրեբուլոն անցկացրեց հերթական ժողովը, որտեղ քննարկվել և հաստատվել են մի շարք հարցեր:
Նինոծմինդայի քաղաքապետարանի աշխատակազմի նոր կազմը, ըստ որի բոլոր գյուղապետերը և վարչական ստորաբաժանումներում աշխատող այլ աշխատակիցներ, դառնում են քաղաքապետարանի վարչական համաձայնագրով աշխատողներ: Նինոծմինդայի մունիցիպալիտետում 39 հաստիք անցում են կատարում վարչական համաձայնագրով աշխատելու, որոնցից 10-ը գյուղերում քաղաքապետի ներկայացուցիչներ են, իսկ 29-ը` մասնագետներ:
Պատգամավորները հավանություն տվեցին նաև աղբի վրա բնակչության ծախսերի հետ կապված հարցին: 2020 թվականի մարտին, ապրիլին և մայիսին Նինոծմինդայի քաղաքապետարանի (բացառությամբ իրավաբանական անձանց) բնակիչները չեն վճարելու աղբի համար գումար: Եվ ով արդեն վճարել է, այդ գումարը կմնա բաժանորդի հաշվին: Ընդհանուր առմամբ, Նինոծմինդայի մունիցիպալիտետում կա 5597 ֆիզիկական բաժանորդ:
Հաստատվել է նաև քաղաքապետարանում շինարարական աշխատանքների վերահսկման աշխատանքային հանձնաժողովը: Հանձնաժողովի նախագահն է Սամվել Իրիցյանը, հանձնաժողովի անդամներն են ՝ Անդրանիկ Խաչատրյան, Մանվել Աբգարյան, Ոսկան Էլոյան, Գեորգի Զմոյան, Անդրանիկ Կարապետյան, Գեորգի Շամիլյան:
Հաջորդ հարցը վերաբերվում էր «Եվրոպական Վրաստան» կուսակցությունից սակրեբուլոյի պատգամավորի ընդունմանը Վարազդատ Արզումանյանին` բնապահպանական, գույքի կառավարման, բնական պաշարների և գյուղատնտեսական ոլորտի հարցերով սակրեբուլոյի հանձնաժողովի կազմում:
Ժողովի ավարտին սակրեբուլոյի պատգամավոր Սամվել Իրիցյանը բարձրացրեց հողի հարցը, և ասաց, որ կառավարությունը ընդունեց օրենք, համաձայն որի յուրաքանչյուր անձ իրավունք ունի 5 հա հող տիրապետելու: Իսկ մեր բնակիչները հիմնականում ունեն 1,25 հա։ Սամվել Իրիցյանը առաջարկել է ստեղծել համապատասխան հանձնաժողով, որը կօգնի բնակիչներին հողերի գրանցման հարցում:
Նաև, սակրեբուլոյի տեղակալ Անդրանիկ Մկրտչյանը խոսեց Գորելովկա գյուղի խնդրի մասին, որտեղ արագության արհեստական խոչընդոտները շարքից դուրս են եկել և ավտոմեքենաները գյուղի միջով անցնում են մեծ արագությամբ: Լավ կլիներ նոր խոչընդոտներ տեղադրել արագությունը սահմանափակելու համար: