
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 26 նոր դեպք, ապաքինվել է 5 մարդ:
Ընդհանուր առմամբ, փետրվարի 26-ից ի վեր Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 783 դեպք, ապաքինվել է 605 մարդ:
«26 դեպքից 18-ը Բոլնիսիի շրջանի Մուշավանի գյուղում է գրանցվել: Գիտեք, որ այս գյուղում անընդհատ հետազոտություններ են իրականացվում: Ուսումնասիրության ընթացքում հաստատված դեպքերը հոսպիտալացվում են և հիվանդները մեկուսացվում են, սակայն նրանց շփման շրջանակը շարունակվում է», — այս մասին ասել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական գծով տնօրեն Մարինա Էզուգբայան: