Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղում այսօր ՝ հունիսի 1-ին, չնայած կորոնավիրուսային համաճարակին, այնուամենայնիվ, նշվեց Սուրբ Նինոյի օրը:
Փոկա գյուղում՝ Սուրբ Նինոյի օրը, Վրաստանի բոլոր շրջաններից տասնյակ ուխտավորներ ամեն տարի հավաքվում են Փարավանի լճի ափին գտնվող վանքում: Սուրբ Նինոյի վանքում մատուցվեց պատարագ, որին ներկա էր նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
Այս օրը սուրբ պատարագն է ուղեկցորդ հանդիսանում ուխտագնացության ընթացքում ՝ լուսավորիչ Սուրբ Նինոյի անցած ճանապարհին:
Վրաց Ուղղափառ եկեղեցին տարեկան երկու անգամ նշում է Սուրբ Նինոն՝ Հունվարի 27-ը` նրա մահվան օրը, իսկ հունիսի 1-ը` Վրաստան ժամանելու օրը: Այս օրը հանդիսավոր արարողություններ են անցկացվում երկրի բոլոր ուղղափառ եկեղեցիներում:
Պատարագից հետո ուխտավորները նախագահի հետ միասին սկսեցին ուխտագնացության ճանապարհը:
Լեգենդը ասում է, որ մի անգամ երազում սուրբ Նինոյի առջև հայտնվել է Աստվածամայրը և նրան հանձնել որթատունկի խաչ՝ օրհնելով Իվերիայի բնակիչներին: 319 թվականին Լուսավորիչը ժամանել է Վրաստան ՝ ժողովրդին բերելով Աստծո խոսքը: Ժամանելով Վրաստան Փարավանի լճի մերձակայքում, Սուրբ Նինոն հանդիպեց Մցխեթայի հովիվներին, որոնք լուսավորչին պատմեցին իրենց երկրի մասին: Նինոն շարունակեց ճանապարհը հովիվների հետ միասին և հասավ Վրաստանի հինավուրց մայրաքաղաքը՝ Մցխեթա քաղաք: