Երեխաների միջազգային օրը Խոջաբեկում

Երեխաների միջազգային օրը Խոջաբեկում

Ամռան առաջին օրը բազմաթիվ երկրներում նշվում է որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր:

Այսօր Նինոծմինդա քաղաքի Խոջաբեկ թաղամասի երեխաները ծնողների հետ միասին Հաղթանակի հուշարձանի տարածքում նշեցին Հունիսի 1 -ը:

Միջոցառումը կազմակերպել էր բարձր դասարանի աշակերտուհի՝ Փութուլյան Արեւիկը: Երեխաները հանդես եկան երգով, պարով եւ արտասանությամբ:

Ծնողները շնորհավորեցին բոլոր երեխաների հունիսի 1-ը, մաղթելով, որ բոլորը լինեն առողջ, երջանիկ, մեծանան խաղաղ երկնքի տակ եւ ունենան ուրախ մանկություն:

Ավելի մանրամասն լսեք աուդիոձայնագրությունում.