
Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում տեղադրված աղբամանները բնակիչների խոսքով արդեն երկու օր է գտնվում են բեռնավորված վիճակում: Բնակիչները մեզ տրամադրել են լուսանկարներ որտեղ երեւում է լցված աղբամանները:
Երկուշաբթի, հունիսի 1 -ին Նինոծմինդայի շրջանի կոմունալ ծառայության աշխատկիցները դատարկել են աղբամաններն ու կողքերը թափթփված աղբը:
Շաբաթ եւ կիրակի օրերը համարվում են ոչ աշխատանքային եւ ըստ այդմ կոմունալ ծառայությունը չի գործում: Այդ պատճառով բնակիչներին ուզում ենք տեղեկացնել՝ եթե նկատում եք, որ աղբամանները լիքն են ապա, աղբը կարելի է պարկով դնել աղբամանի կողքին, այնպես որ կենդանիները չքանդեն և չտարածեն այն: Կամ սպասել մինչեւ դատարկվի աղբարկղը եւ նոր լցնել: