Նինոծմինդայում կայացավ սպորտային մրցումներ տարբեր մարզաձևերով: Միջոցառումը նվիրված էր Հայոց Ցեղասպանության 100-ամյա զոհերի հիշատակին:
Մարտի 14-ին, Նինոծմինդայի Վարչության մշակույթի բաժինը կազմակերպել էր սպորտային միջոցառում «Հրաժեշտ ջավաքխյան ձմռանը» խորագրով: Միջոցառման ժամանակ տեղի ունեցավ մրցակցություն տարբեր մարզաձևերով, այնպես-ինչպես ծանրության բարձրացում, ձգում, պարանի ձգում, բազկամարտ, շախմատ և այլ մարզաձևերով:
«Հրաժեշտ ջավաքխյան ձմռանը» խորագիրը կրող մրցաշարին մասնակցեցին 495 մարզիկներ, որոնցից 35-ը Ախալքալաքի և Ծալկայի շրջաններից էին: Նինոծմինդայի շրջանից մասնակցում էին նաև՝ Խանչալի, Գորելովկա, Փոկա, Փարավանի, Կոնդուրա, Գանձա, Սաթխա, Ջիգրաշեն և Հեշտիա գյուղերից:
Թիմային հաշվարկով առաջին տեղը զբաղեցրեց Նինոծմինդայի թիմը 9-ը ոսկե մեդալով, երկրորդ տեղը՝ Ախալքալաքի թիմը 5 ոսկե մեդալով, երրորդ տեղը՝ Ծալկայի թիմը 4 ոսկե մեդալով: Հաղթողներն ստացան հուշամեդալներ և դիպլոմներ:http://jnews.ge