Թբիլիսիի Ամաշուկելիի փողոցի գազալցակայանում պայթյուն է եղել: Դեպքը տեղի է ունեցել հունիսի մեկին` ուշ երեկոյան:
Վրաստանի Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնել են, որ տուժել է մեկ մարդ, հրդեհը հաջողվել է արագ տեղայնացնել, տեղում աշխատել է 5 հրշեջ փրկարար ջոկատ:
Տուժածը 48-ամյա տղամարդ է, պայթյունից հետո տեղափոխվել է Թբիլիսիի այրվածքաբանության կենտրոն:
Կենտոնի ղեկավար Գուգա Քաշիբաձեի խոսքով, այրվել է տղամարդու մարմնի 25 տոկոսը, վնասվել են շնչուղիները: Նրան տեղափոխել են վերակենդանացման բաժին: aliq.ge