
Հունիսի 1-ը երեխաների միջազգային օրն է:
Կորոնավիրուսային համաճարակի հետ կապված Նինոծմինդա քաղաքում երեխաների օրվան չպատրաստվեցին, բայց ծնողները իրենց երեխաներին բերել էին Հայոս Քարթլոս այգի՝ ինչ-որ կերպ զվարճանալու և այս օրը հիշարժան դարձնելու համար:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Նինոծմինդայի Հայոս Քարթլոս այգու ֆոտոռեպորտաժը:
Երեխաների պաշտպանության միջազգային օրը ամենահին միջազգային տոներից մեկն է։ Տոնի հիմնադրման մասին որոշումը կայացվել է դեռեւս 1925 թվականին Ժնեւում կայացած համաշխարհային համաժողովի ժամանակ, որը նվիրված էր երեխաների բարեկեցության հարցերին։ Պատմությունը լռում է, թե ինչու է երեխաներին նվիրված տոնի համար ընտրվել հենց հունիսի 1-ը։