
Ջավախավտոգզա ճանապարհաշինարարական ընկերությունը սկսել է վերականգնման աշխատանքներ Մամզարա-Մ.Գոնդուրա-Դիլիֆ ճանապարհի վրա:
Ներկայումս հանվում է հին հողը, կատարվում է մանրախիճով վերամշակում: Վրաստանի ճանապաարհային դեպարտամենտից վերականգնման համար հատկացվել է 1 797 947 լարի :
Նույն գումարի դիմաց մրցույթում հաղթել է Ջավախավտոգզա ճանապարհաշինարարական ընկերությունը: Պայմանագիրը ստորագրվել է անցած տարվա դեկտեմբերին, որի համաձայն ութ ամսվա ընթացքում հարթվելու է 3,730 մ երկարությամբ ճանապարհ:
Օգոստոսին այդ ուղղությամբ ճանապարհը պետք է պատրաստ լինի: Հիշեցնենք նաև, որ անցյալ տարի կենտրոնական մայրուղուց դեպի Մամզարա գյուղ տանող ճանապարհին վերականգնվել է 3,330 մետր երկարությամբ հատված: Գումարը կազմել է 1.720 720 լարի:
Լրացուցիչ մանրամասները լուսանկարներում: