Վրաստանում համավարակի հետ պայմանավորված 2020 թվականի առաջին 4 ամիսների ընթացքում աճել է ընտանեկան բռնության ռիսկը: Այս մասին նշված է 2019-2020 թվականների կառավարական ծրագրի իրականացման մասին վարչապետի` խորհրդարան ներկայացրած զեկույցում:
Զեկույցի համաձայն, մի խումբ քաղաքացիների մոտ ոստիկանություն դիմելու պատճառ է հանդիսացել բռնարարին ֆիզիկապես մոտ գտնվելու փաստը: Այդ առիթով ապրիլի 15-ին կառավարությունը հակիրճ հաղորդագրություն է ուղարկել քաղաքացիներին՝ «լուռ ահազանգի կոճակ» հղմամբ:
Նշվածից հետո ավելի քան 3000 քաղաքացի ներբեռնել է հավելվածը, աճել են ծառայության կիրառման դեպքերը:
Կառավարության զեկույցում նշված է նաև, որ համավարակի ընթացքում պատրաատվել է մի քանի տեղեկատվական տեսանյութ։aliq.ge