Հեշտիայի «Վետնամ» կոչվող թաղամասի ջրի խնդիրը

Հեշտիայի «Վետնամ» կոչվող թաղամասի ջրի խնդիրը

Օրերս Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղի «Վետնամ» թաղամասի բնակիչները բողոքում էին ջուր չունենալու պատճառով:

Տվյալ թաղամասի բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում պատմեց խմելու ջրի խնդրի մասին, որը ինչպես պարզվեց ունի երկար տարիների պատմություն. «Պալ տակ կոչվող աղբյուրի ջրից օգտվում է Հեշտիա գյուղի բնակչության մեծ մասը: Տվյալ աղբյուրից եկող խողովակը նախքան «Վետնամ» թաղամաս հասնելը մտնում է հարեւանությամբ գտնվող ձկների համար նախատեսված արհեստական ջրավազանը: Դրանից հետո ջրի քիչ լինելու պատճառով չի հասնում մեզ: Այստեղ մենք փորում ենք որպեսզի շրջանցենք այս մարդու ջրավազանի տարածքից, նոր խողովակով բերենք եւ միացնենք մեր հին խողովակին, որ գոնե ջուր ունենանք: Այդ ամենը կատարում ենք մեր ուժերով եւ ծախսերով, որպեսզի զերծ մնանք ավելորդ տարաձայնություններից: 2015 թվականին բողոքով դիմել ենք նաեւ քաղաքապետարան, որ ջուր չունենք, եկան միացրեցին վերոնշյալ խողովակից, որը մտնում է արեստական ջրավազան: Շրջանցեցին առանձին միացնելու համար, որ թաղամասը ջուր ունենա, այն էլ կիսատ թողեցին: Երկաթից փոքրիկ խողովակը զոդեցին` աղբյուրից գալացող կենտրոնական խողովակի վրա, իսկ անցք չբացեցին, հետո միացնելով պլաստմասից խողովակը, կես ճանապարհը անցան` խողովակը թողնելով ջարդված եւ դատարկ վիճակում»:

Բնակիչներից մեկն  իր հերթին մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք ինչքանով տեղյակ են աշխատանքները իրականացնող կազմակերպությունը եղել է Ախալքալաքից:

Այդ հարցի համար դիմեցինք Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների բաժին` պարզելու թե ինչքան գումար է նախատեսվել, որ կազմակերպությունն է կատարել հետեւյալ աշխատանքը եւ թե ինչու է կիսատ մնացել այն:

Ենթակառուցվածքների բաժնի պետ Շիրակ Գալոյանը մեզ հետ զրույցում նշեց. «Ստուգել եմ 2015 թվականի արխիվում, որտեղ Հեշտիայի ջրատար գծի համար ոչ մի գումար չկա նախատեսված: Եթե իմանայինք թե ինչպես է կոչվում կազմակերպությունը հնարավոր կլիներ ճշտել որ թվականին, ինչպես եւ ինչքան գումար է նախատեսվել»:

Ավելի մանրամասն լսեք աուդիոձայնագրությունում.