Այս տարի Խոջաբեկյան նրբանցքը չի ասֆալտապատվի, կհանվի հողի շերտը և կլցվի մանրախիճ:
Հիշեցնենք, որ Գագարին փողոցը և Խոջաբեկյան նրբանցքը հեղեղվում են հորդառատ անձրևների և ձնհալի ժամանակ: Տեղումները գրեթե արգելափակում են երթևեկությունը: Նույնիսկ չոր եղանակին, փողոցներում խորը փոսերը խնդիր են առաջացնում: Եվ բնակիչները պահանջում են , որ երբ Գագարին փողոցը հարթեն, իրենց նրբանցքն էլ հարթեն: Նրբանցքի երկրությունը մոտ 60 մետր է:
Ինչպես տեղեկացանք Նինոծմինդայի քաղաքապետարանից Խոջաբեկյան նրբանցքում այս տարի կհեռացվի հին հողը և կխճապատվի: Այս տարի չի ասֆալտապատվի, քանի որ չկա նախագիծ: Այն կասֆալտապատվի քաղաքի մնացած հատվածների հետ: