Ժդանովականի հանրային դպրոցի չորրորդ դասարանի աշակերտները հրաժեշտ տվեցին իրենց առաջին ուսուցչուհուն՝ Նարինե Խալաչյանին։
Առկա համաճարակի պատճառով աշակերտները պատրաստել էին առցանց տեսաուղերձ՝ հրաժեշտի խոսքեր։
Ժդանովականի հանրային դպրոցի ուսուցչուհի և ծնող՝ Զառա Հակոբյանի կազմակերպած հետաքրքիր հրաժեշտի ժամանակ աշակերտները այցելեցին առաջին ուսուցչուհուն՝ անձամբ հրաժեշտ տալու և չորս տարի անընդմեջ ծաղկեփունջ կապած իրենց շնորհակալությունը հանձնելու Նարինե Խալաչյանին։