
Վրաստանի միջավայրի ազգային գործակալության փոխանցմամբ, այսօրվանից մինչև հունիսի 6-ի առավոտյան սպասվում է անձրև, ամպրոպ և քամի:
Նրանց փոխանցմամբ, արևմուտքի ուղղությամբ կփչի ուժգին քամի: Ծովում հնարավոր է 2-3 բալ փոթորիկ:
«Հնարավոր է, ուժգին տեղումները դառնան Վրաստանի գետերի վարարման պատճառ:
Երկրի լեռնային գոտիներում հնարավոր է դիտվեն սողանքներ»,- հայտարարում են Միջավայրի ազգային գործակալությունում: 1tv.ge