Լուսանկարը «NOR» ռադիոյի արխիվից
Հունիսի 2-ին Ղաուրմա գյուղի 44-ամյա մի բնակիչ տեղափոխվել է Գորիի հիվանդանոց ՝ կորոնավիրուսի կասկածանքով:
Ինչպես իմացանք Նինոծմինդայի քաղաքապետարանի հանրային առողջության կենտրոնի տնօրեն Տիգրան Եղոյանից, կասկածյալը Գորիում է, իսկ գյուղացիները գտնվում են հսկողության տակ, որպեսզի նրանք չհեռանան գյուղից, քանի դեռ հայտնի չէ կորոնավիրուսային թեստի պատասխանը: Պատասխանից հետո բնակիչները հրահանգներ կստանան Նինոծմինդայի հանրային առողջության կենտրոնից:
Ինքնամեկուսացման պայմաններում վերահսկվում է շուրջ 271 մարդ:
Հիշեցնենք՝ Ղաուրմա գյուղի բնակիչը Ռուսաստանի Դաշնությունում էր: Վրաստան վերադառնալուց հետո նա ավելի քան 14 օր կարանտինում է եղել և երեք օր առաջ վերադարձել է հայրենի գյուղ: Կասկածյալը չի ցուցաբերել COVID-19- ի ոչ մի նշան:
Նրա ընտանիքում հինգ մարդ է ապրում:
Ղաուրմա գյուղի բնակչին կորոնավիրուսի կասկածանքով տեղափոխել են Ախալցխա