Ղաուրմայի բնակչի հետ կապված թեստի շփոթմունք չի եղել

Ղաուրմայի բնակչի հետ կապված թեստի շփոթմունք չի եղել

Լուսանկարը «NOR» ռադիոյի արխիվից

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեի խոսքով, Նինոծմինդայի բնակիչ թեստի արդյունքների հետ շփոթմունք չի եղել և այժմ տղամարդուն հետազոտում են:

Նա մեկնաբանել է ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունը, որ կարանտինային գոտում գտնվող Նինոծմինդայի բնակչի հետազոտության պատասխանի հետ կապված շփոթմունք է տեղի ունեցել և սխալմամբ թույլ են տվել տուն գնալ։

Ըստ Ամիրան Գամկղրելիձեի՝ նշված անձը տեղափոխվել է Գորիի հիվանդանոց, և, ամենայն հավանականությամբ, նրա մոտ կորոնավիրուս չկա:

Հիշեցնենք՝ երեկ ժամը 15:00-ի սահմաններում շտապ օգնության աշխատակիցները Գորիի ռազմական հոսպիտալ են տեղափոխել Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղաուրմա գյուղի բնակչին, ով վերջերս էր ժամանել Ռուսաստանից: Նա պարտադիր 14-օրյա կարանտին է անցել Գուդաուրիում, որտեղից վերադարձել է երկու օր առաջ մայիսի 31-ին:aliq.ge