Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ժդանովական գյուղի բնակիչները բողոքում են, որ 12 տարի շարունակ չեն կարողանում օգտագործել անասունների արոտավայրերի տարածքը, որը սահմանամերձ գոտի է, բայց հանդիսանում է Ժդանովական գյուղի տարածքը: Ըստ բնակիչների, սահմանապահները թույլ չեն տալիս, որ անասունները արածեն այնտեղ կամ գյուղի բնակիչները կատարեն խոտհունձ: Սակայն, այս տարածքը օգտագործում են հարևան գյուղերի բնակիչները, որոնց համար սահմանափակումներ չկան:
«Այն տարածքը, որը մենք ցանկանում ենք օգտագործել անասունների արոտավայրի համար, ներառված չէ սահմանային գոտում: Այնուամենայնիվ, սահմանապահները չեն նշել իրենց սահմանները 500 մ հեռավորության վրա, այլ նշել են 700-800 մ հեռավորության վրա և թույլ չեն տալիս անասուններ արածեցնել: Եթե արոտավայր չունենք, ո՞րտեղ արածեցնենք անասուններին »:
«Ինչո՞ւ Ժդանովականի բնակիչներին այնտեղ գնալ չի թույլատրվում, բայց հարևան գյուղերի բնակիչներին այնտեղ թույլատրվում է: Հետո ասում են այդ մասին մի շեշտեք, այդկերպ ազգային հարց կբարձրացնեք: Գյուղում բնակվողներից շատերը գնում էին Ռուսաստանում աշխատելու, հիմա նրանք տանը մնացին, ֆինանս չկա, նախկինում փող էինք տալիս խոտ էինք գնում, բայց հիմա փող չկա ի՞նչ անենք, այս պայմաններում աշխատանք չկա, սահմանները փակ են, մենք չենք կարող աշխատել »:
«12 տարի շարունակ մենք գործ ունենք արոտավայրերի խնդրի հետ, բայց ոչ մի լուծում չկա: Այս տարածքը գտնվում է սահմանային գոտուց 500 մ հեռավորության վրա: Մեզ պետք չէ նրանց սահմանային գոտին, մեզ պետք է մեր հողը: Թող ղեկավարությունը որոշի խնդրի լուծումը: Եկեք խոտհունձի ժամանակ լուսաբանեք և կտեսնեք, թե ովքեր են օգտագործում այս հողերը »:
«Գյուղում կա մոտ 1400 կով, բայց արոտավայր չկա: Մյուս գյուղերի բնակիչները գալիս են, հնձում, վաճառում են, բայց Ժդանովական գյուղի բնակիչներին թույլատրված չէ: Մենք չգիտենք պատճառը, թե ինչու այլ մարկանց թույլատրվում է իսկ մեզ՝ ոչ։ Գրեթե գյուղի բոլոր բնակիչները խոտ են գնում: Եթե հստակ պատասխան չստանանք, մենք կփակենք ճանապարհը », – դժգոհում են բնակիչները»:
Ըստ սակրեբուլոյի պատգամավոր Անդրանիկ Կարապետյանի, բնակիչները իրենց խնդրով դիմել են սակրեբուլո: Եվ ըստ սակրեբուլոյի նախագահ Սումբատ Կյուրեղյանի՝ անհրաժեշտ է պարզել այն տարածքների սահմանները, որոնք պատկանում են գյուղին: Խնդիրն այն է, որ սահմանապահները թույլ չեն տալիս սահմանային գոտու մոտ, Ժդանովականի բնակիչները 500-600 մետր չափով տարածքում անասուններ արածեցնեն:
Այս խնդիրները պարզաբանելու համար Ժդանովական գյուղի բնակիչները գրավոր դիմեցին Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանին: Քաղաքապետարանի մասնաճյուղի մասնագետ Խորեն Թամասյանի խոսքով ՝ թույլտվություն է տրվել գնալ և տեղում նշել գյուղի սահմանները:
Պարզաբանելուց հետո, Ժդանովական գյուղի բնակիչները, մասնագետ Խորեն Թամասյանի և սակրեբուլոյի պատգամավոր Անդրանիկ Կարապետյանի հետ միասին մեկնել են գյուղի սահմանները նշելու:
Ինչպես տեղեկացանք ավելի ուշ, տեղում, սահմանային ջոկատի ներկայացուցիչների հետ բնակիչները եկել են ընդհանուր որոշման և նշել են տարծքները, որոնք բնակիչները արդեն կարող են օգտագործել: