Վատ լուրեր են, իրավիճակը վատացել է, մեկ օրում կորոնավիրուսի 697 նոր դեպք ունենք,- այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում։
«Հայաստանում մի իրավիճակ է, որ հոսպիտալացման կարիք ունեցողներին չեն կարողանում ժամանակին հիվանդանոց տեղափոխել»,- հայտարարել է Հայաստանի վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խսոքով, երկրում արդեն ունեն 20 հազար վարակակիր, սակայն հնարավոր է, այս մասին նրանք չգիտեն:
«Նրանք են գլխավոր տարածողները, նրանք օգտվում են տրանսպորտից, հաճախում սրճարաններ և աշխատանքի, զբոսնում են: Վարակի տարածումից խուսափելու համար անհրաժեշտ է, որպեսզի միմյանց ընկալենք որպես վարակի պոտենցիալ տարածողներ»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: 1tv.ge