Հունիսի 4-ին Նինոծմինդա քաղաքի շտապօգնության մեքենայով Նինոծմինդա հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունք է տեղափոխվել ծանր բեռնատար մեքենայի վարորդ՝ կորոնավիրուսի կասկածանքով: Տղամարդուն կատարել են արագ թեստավորում Նինոծմինդա-Բավրա սահմանին, որը ցույց է տվել դրական արդյունք:
Տղամարդը գտնվում է Նինոծմինդայի ինֆեկցիոն բաժանմունքում: Ինչպես տեղեկացանք, Էվեքս կլինիկայի մենեջերից՝ Նատո Իրեմաձեից, բոլոր աշխատակիցներին և հիվանդներին տրամադրվում է համապատասխան պաշտպանիչ հագուստ: Տղամարդը ինքնամեկուսացման մեջ է, նրա վիճակը լավ է, ջերմություն չունի։ Թեստի պատասխանները կուղարկվեն Լուգարի լաբորատորիա՝ հետազոտման։ Տղամարդը կմնա մեկուսացման մեջ այնքան ժամանակ, քանի դեռ մանրամասն հետազոտման մեջ է թեստի արդյունքները։ Նինոծմինդայի հիվանդանոցն ունի համապատասխան պայմանները վարակով կասկածվող հիվանդներին ժամանակավորապես մեկուսացնելու համար: Եթե կորոնավիրուսը հաստատվի, հիվանդը կտեղափոխվի հատուկ հիվանդանոց:
Մենք կհետևենք իրադարձությունների զարգացմանը:
Նյութը պատրաստվել է ,,პროდემოს” նախագծի շրջանակներում։