Վրաստանում, բիզնեսի ոլորտում ավելացել է միջին աշխատավարձը և կազմել 1227 լարի

Վրաստանում, բիզնեսի ոլորտում ավելացել է միջին աշխատավարձը և կազմել 1227 լարի

Վիճակագրության ազգային ծառայության տվյալներով, Վրաստանում 2020 թվականի առաջին եռամսյակում բիզնես ոլորտում աշխատողների միջին թիվը սահմանվել է 684 400-ով, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավել է 3.1 տոկոսով:

Աշխատողների ընդհանուր թվից 41.8 տոկոսը կին է, իսկ 58.2 տոկոսը՝ տղամարդ:

Բացի այդ, ինչպես նշված է Վիճակագրության ազգային ծառայության զեկույցում, աշխատողների 39.9 տկոսը խոշոր բիզնեսում է, 20.7 տոկոսը՝ միջին, իսկ 39.4 տոկոսը՝ փոքր բիզնեսում:

Բացի այդ, 2020 թվականի առաջին եռամսյակում բիզնեսի ոլորտում միջին աշխատավարձը կազմել է 1227.0 լարի և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավել է 75.2 լարիով: 1tv.ge