
Լուսանկարը NOR-ի արխիվից
Ղաուրմա գյուղի բնակչի մոտ կորոնավիրուսի հաստատման կապակցությամբ, նրա ընտանիքի 4 անդամներին, Ախալցխայից ժամանած հատուկ խումբը կտեղափոխի կարանտին:
Ինչպես տեղեկացանք Նինոծմինդայի հանրային առողջության կենտրոնից, նրանք սպասում են հրամանագրին և բրիգադին ՝ Ախալցիխե քաղաքից, որպեսզի սկսեն համաճարակաբանական հետազոտություններ գյուղում: Իսկ ընտանիքի անդամները ՝ 4 հոգի, Ախալցխայում կարանտին են տեղափոխվելու:
Այսօր հայտնի դարձավ Ղաուրմա գյուղի բնակչի թեստի պատասխանը: 44-ամյա տղամարդու թեստը դրական էր, նրա մոտ հաստատվեց կորոնավիրուս: