Իրավիճակը Ղաուրմա գյուղում / Բնակիչ

Իրավիճակը Ղաուրմա գյուղում / Բնակիչ

Հունիսի 4 -ին՝ ժամը 15:00 -ի սահմաններում, հեռախոսակապ հաստատեցինք Նինոծմինդայի շրջանի Ղաուրմա գյուղի բնակիչներից մեկի հետ, պարզելու համար թե ինչպիսի իրավիճակ է ներկա պահին գյուղում:

Բնակչի խոսքով. «Գյուղում ամեն ինչ հանգիստ եւ սովորական է, մարդիկ ապրում են բնականոն կյանքով, բայց գտնվում են ինքնամեկուսացման մեջ: Ինչպես առաջ, հիմա նույնպես կրում են պաշտպանիչ դիմակներ, փորձում են զերծ մնալ գյուղում մարդկանց հետ շատ շփումից եւ ամենակարեւորը ոչ մի խուճապ չկա եւ իրավիճակը կայուն է: Իսկ Ղաուրմա գյուղի 44-ամյա բնակչի ընտանիքին բժիշկները այսօր տարել են եւ մեկուսացրել՝ ապահովության համար: Դեռեւս ոչ մի ստուգում չեն անցկացրել բնակիչների շրջանում, ուղակի մեզ զգուշացրել են, որ շփում քիչ ունենանք մեկս մյուսի հետ, պահպանենք սոցիալական հեռավորություն, հետեւենք անձնական հիգիենային, ինչպես նաեւ գյուղից դուրս գալու անհրաժեշտության դեպքում էլ պաշտպանենք բոլոր կանոնները»:

Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ Ղաուրմա գյուղի բնակչի թեստի պատասխանը: 44-ամյա տղամարդու թեստը դրական էր, նրա մոտ հաստատվել էր կորոնավիրուս:

Ղաուրմա գյուղի բնակչի մոտ հաստատվել է կորոնավիրուս

Ղաուրմայի բնակչի ընտանիքի անդամներին կտեղափոխեն կարանտին

Ղաուրմա գյուղը կարանտինացնելու կարիք դեռ չկա