Ղաուրմա գյուղի բնակչի ընտանիքի 4 անդամները տեղափոխվել են Ախալցխա՝ կարանտին:
Ինչպես տեղեկացանք Նինոծմինդայի հանրային առողջության կենտրոնից, նրանք սպասում են հրահանգի, թե ինչ գործողություններ պետք է ձեռնարկվեն:
Ըստ քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի, Ղաուրմա գյուղի բնակիչը վիրուսի շատ թույլ ախտանիշներ ունի, ուստի գյուղը կարանտինացնելու կարիք չկա. «Առայժմ սպասում ենք Առողջապահության նախարարության առաջարկություններին: Նրանք, ովքեր նախնական կապ են ունեցել վարակված անձի հետ՝ նրա ընտանիքի անդամներն են, ովքեր կարանտինացված են: Իսկ նրանք, ովքեր երկրորդական կապ են ունեցել՝ թվով 20 մարդ, նախազգուշացված են և ինքնամեկուսացման մեջ են: Ղաուրմա գյուղի բնակիչները, ովքեր կապ են ունեցել այս մարդու հետ, նախազգուշացված են, և ախտանիշների դեպքում անհապաղ պետք է կապնվեն համապատասխան ծառայության հետ: Գյուղում անցկացվում է նաև ջերմաչափում առողջապահության նախարարության առաջարկությամբ: Թերմոսքրինինգը անցկացվում է հատուկ խմբի կողմից՝ Նինոծմինդա քաղաքի առողջապահության կենտրոնի աշխատակիցների և գյուղի բժիշկների հետ միասին:
Նյութը պատրաստվել է Պրոդեմոս նախագծի շրջանակներում։